25/10/2013 09:17
Զարուհի Փոստանջյան. «Ո՞վ կարող է ինձ ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել»
Սերժ Սարգսյանին հարց տալու նախորդ օրը Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պլենար նիստի ժամանակ որոշած է եղել «ջախջախիչ» հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն չի տվել:
«Հրապարակը» փորձել է ճշտել` ինչու: «ԵՍ Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանում եմ պահանջել, հրապարակավ հարց չեմ հնչեցրել, որովհետև գտա, որ նպատակահարմար է առանձին իր հետ զրույց ունենամ»,- ասել է Փոստանջյանը: Կհնչեցնեի՞ք այն հարցը, որ չի հնչել, Փոստանջյանը ասել է. «ФСБ-ի հետ կապված խնդրի մասին էր խոսքը»:
Դիտարկմանը, թե ասում են` ռուսական կողմը Ձեզ վրա ճնշում է գործադրել` որ այդ հարցը չտաք, Փոստանջյանը պատասխանել է. «Ո՞վ կարող է ինձ ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել, նույնիսկ կարծում եմ` բողոք են ներկայացրել Դավիթ Հարությունյանին, որ ես նման զրույց եմ տարել իրենց հետ: Հետո էլ` ինքս եմ որոշում` հարց տալ, թե ոչ»: