25/10/2013 09:51
Հովիկ Աբրահամյանը փորձում է համոզել Գագիկ Ծառուկյանին
Չի բացառվում, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի: «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` այդ հարցով զբաղվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա փորձում է համոզել խնամի Գագիկ Ծառուկյանին` հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից:
«Բանն այն է, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հ. Աբրահամյանի եղբորորդին է`Արսեն Աբրահամյանը, և եթե քաղաքական որոշում լինի` ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատել, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանը խստիվ զգուշացրել է, որ որևէ մեկը որևէ բան «չի բաժանելու»: Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի է ենթարկել հարևանի երեխային: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է մարզում, հանդիպել տեղի իշխանությունների հետ, սակայն թեկնածուի հարցը դեռ բաց է: Ի վերջո, ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկ հայտարարելո՞ւ է` թերթը փորձել է պարզել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից: «Ոչ, չի հայտարարելու»,- գրել է թերթը: