25/10/2013 19:04
Յուրի Վարդանյան. Երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի
Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը՝ որպես հայր և պաշտոնյա, չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան-Հայաստան սահմանին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված, ապա կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը և վատ է զգում կատարվածի համար, այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։
«Ինչ վերաբերում է որդուս հետ կատարվածին, կարող եմ միայն մի բան ասել. իհարկե, որպես հայր, ես ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ տեղի ունեցածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի: Հուսամ` սա մեր ընտանիքում առաջին ու վերջին դեպքը կլինի»,- ասել է նա:
«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,- ավելացրել է նախարարը:
Ինչ վերաբերում է նախարարի հրաժարականի պահանջին, ինչի մասին ևս շատ է գրվում, ապա հիշեցնենք, որ նրա մամուլի խոսնակն ավելի վաղ ասել էր.«Առանց մեկնաբանության»:
Նյութը ամբողջությամբ` այստեղ: