25/10/2013 09:32
Սուրիկ Խաչատրյանը բացատրել է Վոլեյբոլի ֆեդերացիան հանձնելու որոշումը
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ ինքը հրաժարվել է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից իր զբաղվածության պատճառով, քանի որ միաժամանակ նաև կարատեի ֆեդերացիայի նախագահն է.
«Ես անցած տարի էի ուզում հրաժարվել, ճիշտն ասած, տղաների մեծ մասը խնդրեց, ու ես այս մեկ տարին էլ շարունակեցի աշխատել»:
Ս. Խաչատրյանն ասել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ իրեն այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Թերթի հարցին, թե արդյոք Ա. Բաղդասարյանը արժանի փոխարինող է, կկարողանա այդ աշխատանքը լիարժեք կատարել, Խաչատրյանը պատասխանել է. «Դե ես ի՞նչ ասեմ, դա այնպիսի գործ է, որ իրենից է կախված, էլի՛: Հիմա ինքը պետք է կազմակերպի: Ամենօրյա աշխատանք պահանջող գործ է, ինձ թվում է՝ կկարողանա»: