26/10/2013 09:25
Գյումրու քաղաքապետի թիկնապահները ծեծե՞լ են էլեկտրիկներին
Հոկտեմբերի 13-ին, Գյումրիում, «Քաղաքի օր» հանդիսության ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունները տհաճ շարունակություն են ունենում: Ինչպես հայտնի է, այդ օրը քաղաքապետ Սամվել Բալասանյանի ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով խափանվել է էլեկտրամատակարարումը, և քաղաքապետի թիկնապահները ծեծել են միջոցառման ժամանակ հերթապահ էլեկտրկներին: Այս տեղեկությունը Ս. Բալասանյանի մամուլի քարտուղարը հերքում է:
Ըստ քաղաքապետարանին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրների` թիկնապահները նախ հարձակվել են Դրամատիկական թատրոնի էլեկտրիկ Հարութի վրա և ծեծի ենթարկել նրան: Այս պատիժը չի բավարարել Բալասանյանին և նա նամակ է գրել մշակույթի նախարարին և պահանջել անհապաղ աշխատանքից հեռացնել այդ աշխատակցին: «Հրապարակը» զանգահարել է թատրոնի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին: Նա ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը, ասելով, որ ստեղծագործական կազմը չի մասնակցում տոնակատարություններին: