28/10/2013 13:58
Բոստանջյան. Նպաստ ստացողներին նախ աշխատանքով ապահովեք, հետո զրկեք նպաստից
«Նպաստների ինստիտուտը հանելը սխալ մոտեցում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` իր գնահատականը պայմանավորելով երկրում աղքատության 35 տոկոս ցուցանիշով. Պետք է նպաստ ստացողներին նախ աշխատանքով ապահովել, հետո զրկել նրանց նպաստից:
Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը դիտարկեց, որ նպաստների կրճատումից տնտեսած գումարները գնալու են նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, նաև վարկեր են տրամադրվելու:
Նա այն կարծիքին է, որ կան մարդկանց խմբեր, ովքեր չնչին գումարներով բավարարվում են և ոչինչ չեն աշխատում. «Հասարակությունը պարտավոր չէ պորտաբույծներին պահել»:
Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ, Մանվել Բադեյանը պարտադրված կողմ է քվեարկելու այդ որոշմանը և դա է պատգամավորի դիրքորոշման պատճառը: