28/10/2013 15:10
Պեկինում ամենագնացը մխրճվել է բազմության մեջ (Տեսանյութ)
Պեկինի Տյանանմին հրապարակում ամենագնացը մխրճվել է բազմության մեջ, ինչից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել:
Vesti.ru-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով մեքենայի վարորդը և 2 ուղևորները զոհվել են, տուժել են մի քանի զբոսաշրջիկներ և ոստիկանության մեկ աշխատակից:
Միջադեպը գրանցվել է «Գուգուն» թանգարանային համալիրի մոտ, որը համարվում է չինացի կայսրերի նախկին պալատը կամ «Արգելված քաղաքը»:
Նշվում է, որ դեպքի վայրում այժմ աշխատում են փրկարարները: