28/10/2013 13:08
Էլինա Դանիելյանը` արծաթե մեդալակիր
Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտված Եվրագավաթի խաղարկությունում Երևանի «Միկա» կանանց շախմատային թիմը 9 միավոր արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը անհատական հաշվարկում 3-րդ խաղատախտակի վրա նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա նվաճել է բրոնզե մեդալ: