28/10/2013 11:18
Լյուքս Ստեփանյանի հայր. Նախարարը ինձ խոստացավ, որ գործը շուտ կավարտեն
Նոյեմբերյանի զորամասում զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն տրվել է կողմերին` ծանոթանալու համար: Այս մասին Aysor. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Մենք նախաքննությունը ավարտված ենք համարում, երբ գործը ուղարկվում է դատարան, այժմ այն տվել ենք կողմերին` ծանոթանալու համար և եթե միջնորդություններ չլինեն, կուղարկվի դատարան»,-ասաց նա:
Լ. Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը Aysor.am-ի թղթակցին ասաց, որ իրեն գործը տվել են այս շաբաթ օրը: «Ինձ ծանոթ փաստաբանի եմ տվել` գործը ուսումնասիրելու, որից հետո կորոշեմ հետագա քայլերս»,-ասաց նա:
Նշենք, որ վերջերս ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նա խոստացավ, որ գործը շուտափույթ ձևով կավարտեն և այդպես էլ եղավ: Նա նաև խոստացավ, որ բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:
Նախորդող հրապարակում` Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը 2 շաբաթ կմնա հոգեբուժարանում
Ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում. Պատմում է հրամանատարը
Լ. Ստեփանյանի վրա կրակած զինծառայողը լաց է եղել. Նա չի հիշում` ոնց է կրակել