29/10/2013 16:09
Աշխատանքից ազատվել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը
Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական և սեփականության գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ այսօր ազատման դիմում է գրել նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նախորդող հրապարակում` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել