29/10/2013 09:11
Սամվել Ալեքսանյանը գնել է Էրեբունու շուկան և հերթական «Սիթին» է բացում
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (էրեբունու) շուկան և այնտեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու: Իսկ առևտրականներին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվել: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
Արեշի շուկայի տարածքում առևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղացիներ, մանրավաճառներ, խանութպաններ: Անհայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած: Փոխարենը Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»: