29/10/2013 12:55
Հայաստանը Doing Business-ի զեկույցում 3 կետով բարելավում է գրանցել
Հրապարակվել է 2014թ-ի Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ամենաամյա Doing Business զեկույցը: Այս անգամ Հայաստանը գրավել է 37-րդ տեղը` իր դիրքը բարելավվելով 3 կետով. 2012թ-ին Հայաստանը զեկույցում գրավել է 40-րդ տեղը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Doing Business-ի զեկույցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Նա նաև փոխանցեց, որ այս տարի 5 երկրով ավելացել է զեկույցում գնահատված երկրները` հասնելով 189-ի:
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2012թ-ի հրապարակած զեկույցը, որտեղ Հայաստանը գրավել էր 32-րդ դիրքը, Doing Business-ի թիմը վերագնահատումներ է կատարել, որի շրջանակներում հաշվի են առել մի քանի հանգամանք:
Հայաստանը բիզնես սկսելու համար որոշակի քայլերի է գնացել, օրինակ չեղյալ է համարել 17 հազար դրամը, որը վճարվում էր բիզնես սկսելու համար և երկրորդ բարեփոխումը հարկային հաշվետվությունների կրճատումն է` հողի, գույքի և ճանապարհատրանսպոորտային. Արդյունքում արձանագրվել է առաջընթաց:
Նշենք, որ բիզնեսի վարման համար ամենանպաստավոր պայմաններով երկրների վարկանիշային աղյուսակն արդեն 8 տարի անընդմեջ գլխավորում է Սինգապուրը, որին հաջորդում են Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան։ Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Մալայզիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Նորվեգիան ու Միացյալ Թագավորությունը։