29/10/2013 14:53
Doing Business-ի զեկույցով Հայաստանը նաև հետընթաց է արձանագրել
Շինարարական թույլտվության ստացման գծով Doing Business-ի հրապարկված զեկույցում Հայաստանը հետընթաց է արձանագրել. Զեկույցում նշվել է, որ շինթույլտվության ժամանակը 7 օրով երկարել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Երկրորդ հետընթացը, ըստ փոխնախարարի, արձանագրվել է էլեկտրականության միացման ցուցիչով. Թեև ցուցանիշները չեն փոխվել, սակայն զեկույցում 5 նոր երկրների ներգարվումն ազդել է գնահատման վրա:
Էլեկտրականության միացման ժամկետի առումով` բարեփոխումների արդյունքում, միացման հետ կապված ֆիքսվել է 135 օր, սակայն դեռևս ժամկետները չեն ընդունվել և պահպանվել է 242 օրը: Կարինե Մինասյանը դեռ պետք է պարզի, այդ ինչպես է, որ ՀՀ որոշումներով այդ օրերի քանակը 125 է, իսկ Doing Business-ի թիմը հաշվարկել է 242 օր:
Doing Business-ի զեկույցում Հայաստանը ևս մեկ հետընթաց է արձանագրել, արդեն արտաքին առևտրի ոլորտում: Փաստաթղթերի ժամեկտը երեք օրով երկարաձգվել է. «Սա ևս լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, մենք ոչ մի օրենսդրական փոփոխություն չենք արել. Խնդիրը վարչարարության հետ է»:
Նախորդող հրապարակում՝ Հայաստանը Doing Business-ի զեկույցում 3 կետով բարելավում է գրանցել