29/10/2013 13:02
Բելուչին հերքում է իր և ադրբեջանցի օլիգարխի սիրավեպի լուրը
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին հերքել է տեղեկությունը, թե Վենսան Կասելից հեռացել է ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովի պատճառով: Այս մասին հաղորդում է Vanity Fair իտալական ամսագիրը:
«Չգիտեմ, թե որտեղից է հայտնվել այս լուրը, բայց ոչ մի հիմնավորում չկա»,-ասել է դերասանուհին:
Նա նշել է, որ Կասելից բաժանվելուց հետո իր կյանքում այլ տղամարդ չկա: Հարցին՝ Կասելը հանդիպո՞ւմ է այլ կանանց հետ, դերասանուհին պատասխաել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ:
Բելուչին առայժմ մտադրություն չունի Ֆրանսիայից վերադառնալ հայրենիք:
Դերասանուհին հարցազրույցի ընթաքում հերքել է նաև Էմիր Կուստուրիցայի հետ սիրավեպ ունենալու մասին լուրը, ում հետ այժմ աշխատում է նոր ֆիլմի վրա:
Հիշեցնենք՝ օգոստոսին հայտնի դարձավ Բելուչիի և Կասելի բաժանության մասին: Կարճ ժամանակ անց որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, թե զույգի բաժանության գլխավոր մեղավորը ադրբեջանցի մեծահարուստ է:
Այս տեղեկությունը «հաստատվեց», երբ սեպտեմբերին, Բելուչիի ծննդյան կապակցությամբ նրան շորհավորեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցները: