Ադրբեջան. Պինո Արլակկին անհարմար դրության մեջ է դնում Եվրոպային

29/10/2013 10:55

Ադրբեջան. Պինո Արլակկին անհարմար դրության մեջ է դնում Եվրոպային


Իտալական հանրահայտ Panorama.it պորտալը հրապարակել է մի հոդված, որում բացահայտում է ալիևյան կլանի և Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկիի հանցավոր կապը: Հոդվածագիրը նշում է, որ եվրոպացի պատգամավորը նախ լեգիտիմացրեց «Թալիբան» շարժումը, ապա` Ադրբեջանի նախագահ Ալիևի խայտառակ ընտրությունները: Aysor.am-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ` թարգմանված տարբերակով:

«Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարում է, որ Բաքվի ռեժիմը «ազատ, արդար և թափանցիկ» է, մինչդեռ Սոցիալիստները Բրյուսելում պահանջում են Արլակկիին զրկել մանդատից և նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել:

Հիմա վարչախումբ, թե՞ «ազատ, արդար ու թափանցիկ» ժողովրդավարություն: Ադրբեջանի վերջին ընտրությունները ցունամիի պես անցան Բրյուսելի «բարձր հարկերով», անհարմար դրության մեջ դնելով Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ընտրական գործընթացներում: Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնք երրորդ անգամ անընդմեջ (և դա զարմանալի չէ) նորից 85% ձայներ ապահովեցին Իլհամ Ալիևի համար, Պինո Արլակկիի կարծիքով (ով Եվրոպական խորհրդարան է ընտրվել նախկին պատգամավոր Անտոնիո դի Պիետրոյի փոխարեն) ընթացել են «ազատ, արդար և թափանցիկ»:

Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական առաքելությունը, որը գլխավորում էր Թանա դե Զուլուետան, ներկայացրել է տրամագծորեն հակառակ զեկույց: Այդ զեկույցում առանձնացվում են լայնամասշտաբ ընտրակեղծիքների և տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունների թիրախը հանդիսացող վարչախմբի համար բնորոշ այլ գործողությունների մասին փաստերը, մի ռեժիմի, որը համակարգված կերպով ոտնահարում է մարդու իրավունքները և ամենատարրական քաղաքացիական ազատությունները:

Եվրոպական խորհրդարանը լսեց Պինո Արլակկիին փակ դռների ետևում անցկացված հանդիպման ժամանակ, որտեղ նրան հարցրեցին, թե ինչու է ընտրություններին մասնակցած իր դիտորդական առաքելության զեկույցը այդնքան տարբերվում ԵԱՀԿ ներկայացրած տվյալների համեմատ: Պատգամավորը պատասխանեց, որ դա արվել է տարածաշրջանում Իտալիայի շահերը «պաշտպանելու» նպատակով: Ադրբեջանը գտնվում է նավթի և գազի պաշարներով հարուստ ծովափին և հանդիսանում է միջազգային էներգետիկ շուկայի հիմնական խաչմերուկներից մեկը:

Իտալական ENI ընկերությանն է պատկանում 2006-ին գործարկված Բաքու-Ջեյհան նավթամուղի կոնսորցիումի 5%-ը, ինչը հնարավորություն է տալիս Կասպից ծովից նավթը հասցնել մինչև Միջերկրական ծով՝ առանց Բոսֆորի նեղուցով անցնող նավթային տանկերների հետ խաչվելու: Իր ամբողջ հզորության ծավալով այս նավթամուղը կարող է օրական տեղափոխել մինչև մեկ միլլիոն բարել նավթ, ինչի մոտ 50.000 բարելը ENI—ի վերահսկողության տակ է:

Ավելին, 2007թ իտալական «Saipem» ընկերությունը ավարտին հասցրեց հում նավթի արդյունահանման վեց նոր պլատֆորմների և արտադրության համար ևս երկուս պլատֆորմի շինարարությունը: 2008-ին «Saipem» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Բրիթիշ Փեթրոլիումի հետ և ստանձնեց ստորջրյա կայանների և պլատֆորմների պահպանման և սպասարկման գործառույթները: Միևնույն ժամանակ, նույն իտալական ընկերությունը 2011-ին Ադրբեջանում ստորագրեց ևս երկու պայմանագիր նոր օֆշորային շրջաններում նոր մոդելի նավթաարդյունաբերական ինժեներական կառույցներ նախագծելու և իրականացնելու համար:

Ներկայումս, սակայն, իտալական այս շահերը Ադրբեջանում սպառնալիքի տակ չեն: 2013թ օգոստոսի 11-ին Բաքու կատարած իր վերջին այցելության ընթացքում վարչապետ Էնրիկո Լետտան ընդգծել էր Ադրբեջանի իշխանությունների հետ «ընդհանուր շահերի» վրա հիմնված լավ հարաբերությունների առկայությունը, որտեղ Տրանս-Ադրիատիկ գազամուղը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իտալիայի համար: Վարչապետ Լետտայի կարծիքով, Տրանս-Ադրիատիկ գազամուղի նախագիծը ավելի զորեղ կդարձնի ԵՄ հետ հարաբերությունները՝ նկատի ունենալով նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը:

Կարծ ասած, պարզ չէ, թե ինչու էր Արլակկին ցանկացել պաշտպանել «ընդհանուր շահերը», որոնց ներկա պահին ոչինչ չի սպառնում: Եվ որ ավելի կարևոր է, ինչպես կարող է նման պաշտպանությունը արդյունավետ լինել մի ժողովրդավարության ճանաչմամբ, որը իրականության մեջ գոյություն չունի: Ժողովրդավարության ինդեքսի մակարդակի վերաբերյալ Էկոնոմիստ ամսագրի ներկայացրած 2012թ տվյալների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է «ավտորիտար ռեժիմ», որը 139-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում տնտեսական և քաղաքական ազատությունների առումով, ինչը զգալի ցածր է ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգոլան, Սվազիլենդը, Բուրկինա Ֆասոն և Կուբան:

Բրյուսելի (իմա՝ Եվրոպական) խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարի դիրքի չարաշահումը ոչ միայն անհարմար իրավիճակ է ստեղծել իտալացիների շրջանում, բայց նաև, և հատկապես, ԵՄ այս մարմնի ղեկավարների մոտ, ովքեր միշտ շատ «թափանցիկ» կերպով են ներկայացրել իրենց վերաբերմունքը Ալիևի վարչախմբի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում է Ադրբեջանը՝ հորից որդուն փոխանցելով արքայական գավազանը: Ի հավելումն սրա, այս տարի հունիսին Եվրոպական խորհրդարանը մի բանաձև էր ընդունել՝ «լուրջ մտահոգություններ» արտահայտելով միջազգային իրավապաշտպան կազմակարպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված զեկույցների առնչությամբ, որտեղ նաև նշվել էին լրագրողների և քաղաքական ակտիվիստների բանտարկությունների փաստերը:

Նույն բանաձևում Եվրոպական խորհրդարանը դատապարտել էր ադրբեջանական վարչախմբի մասին քննադատություն արտահայտած ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումները և նրանց ահաբեկումը ու պահանջել էր Ադրբեջանի իշխանություններից հավատարիմ մնալ մամուլի և խոսքի ազատության միջազգային չափանիշերին:

Եվրոպայի Կանաչները պատրաստ են մարտի: Նրանց առաջնորդը՝ Ուլրիկե Լունաչեկը ծաղրող բառերով էր խոսել Արլակկիի գլխավորած խմբի մասին.

«Եվրոպական խորհրդարանի առաքելության զեկույցը և նրանց ներկայացրած արդյունքները ամոթալի են և օգոստոսի 28-ից երկրում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և բազում այլ տեղական առաքելությունների գնահատականների հետ սուր հակադրության մեջ են: ԵԽ զեկույցը չի մատնանշում ընտրությունների այն հեղձուցիչ միջավայրը, որը ներառել է մարդու իրավունքների ոտնահարման լավ փաստագրված դեպքեր, քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումներ և հիմնարար ժողովրդավարական սկզբունքների սահմանափակումներ: Կանաչների և Եվրոպայի ազատ ալյանսի խումբը չի պաշտպանում այն հայտարարությունը, որը ներկայացրել է ԵԽ առաքելությունը, և արդեն խնդրել է հանդիպում կազմակերպել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Թանա դե Զուլուետայի հետ»:

Եվրոպական խորհրդարանում Կանաչների խմբակցությունը մերժել է Պինո Արլակկիի առաքելության զեկույցը և պարզաբանումներ է խնդրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, քանզի նման բան երբեք չէր պատահել Բրյուսելում: Այն, ինչ կատարվել է, նաև ծանր հետք է թողնում Սախարովի անվան մրցանակի վրա, որը ամեն տարի հանձնվում է մի անհատի, ով աշխարհում քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների համար մղվող պայքարում հաջողությունների է հասել: «Սախարովը» Մարդու Իրավունքների ճանաչման միակ մրցանակն է ամբողջ աշխարհում (ինչպես Նոբելյանը՝ Խաղաղության համար): Եվրոպական խորհրդարանը միանշանակորեն չի կարող վստահության քվե տալ մի ավտորիտար վարչակարգի, ինչպիսին Ադրբեջանն է, և հետո մրցանակ շնորհել նրանց, ովքեր, հնարավոր է, իրենց կյանքը և ազատությունը զոհասեղանին դնելով պայքարել են այդպիսի ռեժիմի դեմ:

Բայց այդ ինչպե՞ս է Պինո Արլակկին ժողովրդավարություն տեսել մի տեղ, որտեղ դա իրոք անհնարին է գտնել: Համաձայն Reporters Without Borders, Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների կողմից հրապարակված բազմաթիվ զեկույցների՝ Ադրբեջանը 2013-ին ցուցակի վերջից 5-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում մամուլի ազատության մասով: Գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան, բայց սա առաջին անգամը չէ, որ ներկայումս ԵԽ պատգամավոր Արլակկին հայտնվում է «բամբասանքի» մեջ:

2001-ին նա չվերանշանակվեց Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործակալության տնօրենի պաշտոնում, երբ Դանիելե Կապեցոնեն (Daniele Capezzone) և Մաուրիցիո Տուրկոն (Maurizio Turco), ով այդ ժամանակ գլխավորում էր իտալական ռադիկալների խումբը Եվրոպական խորհրդարանում, մեղադրեցին Արլակկիին “Աֆղանստանում, որտեղ Ուսամա բեն Լադենը կացարան և հյուրընկալություն է գտել, Թալիբան շարժմանը աջակցելու և լեգիտիմացնելու համար”: Նրանք նաև բարձրաձայնել էին կասկածներ հարուցող մի որոշման մասին, որով Պինո Արլակկիի գլխավորած գործակալությունը $15 գումար էր տրամադրել Լաոսին, գումարած ևս $35 տրամադրվելու էր գալիք տարիներին: Լաոսը աշխարհում օփիում տեսակի թմրամիջոցի երեք ամենախոշոր արտադրող երկրներից մեկն է հանդիսանում, և բացի դրանից նաև հանդիսանում է կոմունիստական երկիր, որտեղ քաղաքացիական իրավունքները և անհատների ազատությունները չափազանց սահմանափակված են:

Այդ ժամանակ «էլեգանտ» ձևով Արլակիի գլխին ՄԱԿ-ից կոշիկ են նետում: ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի այդ որոշումը ընդունվում է ՄԱԿ Ներքին գործընթացների վերահսկողության գրասենյակի պատրաստած զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, որտեղ Վիեննայում գտնվող թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության աշխատանքում Արլակկիի կողմից «կենտրոնացված և կամայական ձևով» աշխատանքը համարվել էր «ուժեղ մտահոգություն» առաջացնող:

Համաձայն ՄԱԿ վերահսկողական գործակալության անցկացրած հետաքննության, Արլակիի տնօրինությունը «չի երաշխավորում կոլեկտիվ որոշումների ընդունման մեխանիզմներ» և չունի «միջազգային ծրագրերի մշտադիտարկման համակարգ», մինչդեռ բոլոր ադմինիստրատիվ որոշումները կենտրոնացված են տնօրենի ձեռքերում: Ի հավելումն, զեկույցը նշում էր, «աշխատակազմի բարոյական վիճակը» Արլակկիի ղեկավարության ժամանակ գտնվում է «շատ ցածր» վիճակում, իսկ հուսահատ վիճակը «կառավարչական որոշումների կայացման թափանցիկության պակասի» արդյունք է:

Նշված զեկույցի վերջում, ՄԱԿ վերահսկողական գործակալությունը եկեր էր եզրակացության, որ «այդպիսի իրավիճակը Վիեննայի գրասենյակում անթույլատրելի է, իսկ ղեկավարն իր աշխատանքը չի կարող շարունակել»: Մյուս կողմից, այն ժամանակ Քոֆի Աննանը ցանկացել էր խուսափել սկանդալից և չէր ազատել աշխատանքից Արլակկիին, ով այդ ժամանակ իր պաշտոնավարման ավարտին էր մոտենում, փոխարենը նախընտրել էր «դադարեցնել» նրա լիազորությունները մինչև պաշտոնավարման ավարտը, ինչով և նրան ոսկե թոշակի հնարավորություն էր ապահովել:

ՄԱԿ-ում աշխատելու փորձը ոչ մի լավ բանով չի ավարտվում և Պինո Արլակկին միջազգային հանրություն է վերադառնում Եվրոպական խորհրդարանի ընձեռած հնարավորությամբ և 2009-ին իր թեկնածությունն է առաջադրում Անտոնիո դի Պիետրոյի գլխավորած Italia dei Valori նախընտրական պլատֆորմի միջոցով: Հետո, մեկ տարի անց նա որոշում է անցնել Դեմոկրատական կուսակցության շարքերը և միանում է Սոցիալիստներին, ովքեր այսօր երես են թեքել նրանից՝ Ադրբեջանի վարչախմբի վերաբերյալ «մոլորեցնող» հայտարարությունից հետո:

Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդայի տարածած հայտարարությունը Արլակկիի համար հավասար է կարգալույծ լինելուն: «Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը», - ասում է Սվոբոդան իր հայտարարության մեջ, - «տարանջատում է իրեն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում ԵԽ/ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների եզրակացություններից: Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը այն կարիծիքին է, որ ԵԽ/ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականների տարբերությունները այնքան ակնառու են, որ ԵԽ/ԵԽԽՎ գրանցած արդյունքները հնարավոր չէ հաստատել, քանի որ դրանք հիմնված են միայն իրավիճակի առանձին, կարճաժամկետ գնահատականների վրա», - շարունակում է Սվոբոդան:

«Մենք գալիս ենք այս եզրակացությանը՝ հիմնվելով երկարաժամկետ զարգացումների և հատկապես ընտրություններին նախորդող իրավիճակի վրա. առկա են եղել հավաքների և խոսքի ազատության խիստ սահմանափակումներ: Ադրբեջանում տասնյակ ակտիվիստներ և լրագրողներ, ներառյալ նախագահական մի թեկնածու, ապօրինի բանտարկված են քաղաքական բնույթի իրենց գործունեության համար», - կարդում ենք նույն հայտարարության տեքստում: Սոցիալիստների ղեկավարի եզրակացությունը ընկրնեկու տեղ չի թողնում Արլակկիին և նրա տղաներին. «Ցավում եմ, որ որոշ ԵԽ պատգամավորներ առանց ինստիտուցիոնալ մանդատի զուգահեռաբար անձնական բնույթի առաքելություններ են իրականացրել»: Ապա Սվոբոդան հիշեցնում է, որ «Հունիս ամսին Եվրոպական խորհրդարանը քննադատական մի բանաձև էր ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի առնչությամբ: Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը այն կարծիքին է, որ այդ բանաձևը ճշգրիտ կերպով արտահայտում է (այս խորհրդարանի) պաշտոնական դիրքորոշումը»:
Նախկինում ՄԱԿ-ում, և հետո Եվրոպական խորհրդարանում արդեն երկրորդ անգամ Պինո Արլակկին հայտնվել է դժվար կացության մեջ, բայց այս անգամ մեզանից շատերը ցանկանում են ավելի հեռուն գնալ և հասկանալ նման անըմբռնելի դիրքորոշման պատճառները:

Էկոնոմիստ Խմբի կողմից 1995-ին հիմնադրված «European Voice» թերթը, որը հետևում է ԵՄ բոլոր հիմնական ինստիտուտների աշխատանքներին, փորձ է անում հասկանալ այս առեղծվածը: Խիստ բառերով լի իր խմբագրականում, «European Voice»-ը հարցականի տակ է դնում Ադրբեջանում Արլակկիի խորհրդարանական խմբի (Ֆիլիպ Կաչմարեկ, Լեհաստան, EPP; Յոախիմ Զելլներ, Գերմանիա, EPP; Եվգենի Կիրիլով, Բուլղարիա, S&D; Նորիցա Նիկոլայի, Ռումինիա, ALDE; Միլան Գաբռնոխ, Չեխիա, Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ; Ֆիորելլո Պրովերա, Իտալիա, Ազատության և ժողովրդավարության Եվրոպա) իրական առաքելությունը և պնդում, որ «ինչպես այդ տարածաշրջանում շատ այլ ավտորիտար վարչախմբեր, նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջնորդվող այս մեկը նույնպես գտնվում է իր միջազգային լեգիտիմության փնտրտուքի մեջ, իր շինծու ընտրություններին իբրև դիտորդներ հրավիրում է ռեժիմին մոտ կանգնած մարդկանց, որպեսզի նրանք ինչ որ դրական բաներ ասեն»:

«Այսպիսի դիտորդները», - շարունակում է «European Voice»-ը, - «կարող են շահագրգռված լինել տարատեսակ շահերով՝ քաղաքական կամ տնտեսական բնույթի, կամ նույնիսկ հարգանքի արժանացած լինեն տարբեր նվերներով, ինչպիսին է, օրինակ, ադրբեջանական հայտնի խավիարը», ինչը մեծ ծավալներով բաժանվում է Բրյուսելում: Կարճ ասած, թերթը մանրուքների հետևեից չի ընկնում և բացեիբաց կոռուպցիայի մեղադրանքներ է առաջ քաշում՝ առանց ավելի կոնկրետ փաստեր վկայակոչելու: Եվրոպական խորհրդարանը շփոթմունքի մեջ է և իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա օրերին կհավաքվի Արլակկիի և մյուս վեց անդամների նկատմամաբ կարգապահական տույժ նշանակելու հարցով քննարկումներ սկսելու համար:

Մինչ այդ, ԵԱՀԿ շարունակում է տվյալներ տրամադրել Ադրբեջանում անցած ընտրությունների վերաբերյալ. մոտ 1,800,000 ընտրողներ ավելի, քան գրանցված էին, և այն «հետաքրքիր» բջջային հավելվածը, որը ընտրությունների արդյունքները ցուցադրեց լրագրողներին և դիտորդներին՝ ընտրատեղամասերի բացվելուն նախորդող օրը: Եվ սա դեռ ոչինչ է, եթե համեմատենք մնացածի հետ: Իհարկե, այս ընտրությունները «ազատ, արդար և թափանցիկ» որակելու համար շատ լավ երևակայություն է հարկավոր»:

Հ.Գ. Խնդրում ենք անպայման այցելել իտալական կայքի մայր էջ, հավանել (like) և հնարավորության դեպքում` տարածել այս հոդվածը: Սա շատ կարևոր է:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/10/2024 21:20 «Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղում 26/10/2024 21:00 Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշաններ կարող են չլինել 26/10/2024 20:33 Արարատյան դաշտում հողի մակերևույթին մինչև - 5 աստիճան կլինի 26/10/2024 20:07 Ֆիլիպիններում «Տրամի» փոթորկի հետևանքով 81 մարդ է զոհվել, 34-ն՝ անհետ կորել 26/10/2024 19:45 Մեծ Բրիտանիան մտահոգված է՝ անօրինական ներգաղթյալների թիվն աճել է 26/10/2024 19:22 «Իսրայելի գործողությունը սեփական վախի ցուցադրումն էր, ուրիշ ոչինչ»․ Իրանցի գեներալ 26/10/2024 19:01 Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում բոլոր ուղղություններով 26/10/2024 18:41 Նստանյարդի բորբոքում. Ի՞նչ անել, եթե ցավերը չեն մեղմանում 26/10/2024 18:22 Ճամբարակում ձյուն է տեղում 26/10/2024 18:03 Եգիպտոսն անհանգստացած է՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճը կարող է հանգեցնել նոր լայնածավալ պատերազմի 26/10/2024 17:42 Մարտակերտի քաղաքապետին 5 ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ․ Փաստաբան Արսեն Բաբայան 26/10/2024 17:21 Իրանում հայտարարել են՝ իրենց դեմ կիրառված իսրայելական գրեթե բոլոր կործանիչները և անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են 26/10/2024 17:06 Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ընտրությունների օրը չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ ստիպված տեսաուղերձ է հրապարակել 26/10/2024 16:47 5,5 մագնիտուդով երկրաշարժ` Չինաստանում 26/10/2024 16:32 Ըմբիշ Մանվել Խնձրցյանն աշխարհի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին 26/10/2024 16:14 Բերդի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է առանց քրեական գործի առկայության 26/10/2024 16:03 Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը 26/10/2024 15:58 ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ 26/10/2024 15:55 Կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր 26/10/2024 15:50 Դիանա Լեփեջյանին Թուրքիայում շնորհվել է գլխավոր՝ «Տիեզերքի Ֆոտոմոդել» մրցանակը 26/10/2024 15:42 Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնուհին. ո՞ւմ անունով են կոչել փոքրիկին 26/10/2024 15:26 «Բախտի տերը» . կատակերգություն՝ դրամատիկ լուծումներով 26/10/2024 14:56 ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն 26/10/2024 14:36 Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր 26/10/2024 14:19 Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից 26/10/2024 14:15 Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ 26/10/2024 13:48 Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 26/10/2024 13:41 Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ նա մահացել է 26/10/2024 13:37 Սևանում «Lada»-ն շրջվել է և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացնողների տարածքում 26/10/2024 13:20 «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել 26/10/2024 12:58 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարներ ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել 26/10/2024 12:35 Վրացական ընտրություններում որոշվելու է՝ արդյոք ՀՀ-ն ընդհանուր սահման ունենալո՞ւ է ԵՄ-ի հետ, թե՞ ոչ. Սարգսյան 26/10/2024 12:20 ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի մասնակցում Իրանի դեմ Իսրայելի հարվածներին 26/10/2024 11:54 Խոշոր ավտովթար՝ Ավշարում․ վիրավորների մեջ երեխա կա 26/10/2024 11:49 «Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել»․ՔԿ-ի պարզաբանումը 26/10/2024 11:23 Ձմռան և աշնան հանդիպումը. Գագիկ Սուրենյանի նոր հրապարակումը 26/10/2024 11:08 Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ 26/10/2024 10:52 Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը 26/10/2024 10:25 ԵԽ-ն 453 «կողմ» ձայնով Բաքվին կոչ արեց ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել ԼՂ հայության վերադարձը (Տեսանյութ) 26/10/2024 10:22 Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 26/10/2024 10:20 «Ժողովուրդ». Իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է 26/10/2024 10:09 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է 26/10/2024 10:08 «Հրապարակ». Կապանի ՔՊ կառույցում «չիստկան» ավարտին է մոտենում 26/10/2024 10:07 «Ժողովուրդ». Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը 26/10/2024 10:05 «Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ 26/10/2024 09:58 «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետատետ «փսփսալու» համար 26/10/2024 09:50 «Ժողովուրդ». Երբ Փաշինյանն Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է 26/10/2024 09:49 «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են 26/10/2024 09:48 «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ 26/10/2024 09:46 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել 26/10/2024 09:40 «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում 25/10/2024 22:51 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 25/10/2024 22:37 Կացինով կոտրել է հարևանի «Նիվա»-ի ապակիները 25/10/2024 22:22 ՄԱԿ-ում ու ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակվել․ Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել 25/10/2024 22:08 Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է անցկացրել ՔՊ պատգամավորների հետ 25/10/2024 21:49 Կրեմլից հայտարարել են՝ Վլադիմիր Պուտինի և Իլոն Մասկի գաղտնի խոսակցությունների մասին տեղեկությունները կեղծ են 25/10/2024 21:31 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է (Տեսանյութ) 25/10/2024 21:20 Շղթայական ավտովթար և վրաերթ Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ տուժածը հիվանդանոցում է 25/10/2024 21:00 Դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի տեղակալի բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման վճիռը 25/10/2024 20:42 Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով (Տեսանյութ) 25/10/2024 20:23 «Նոյեմբերի 5-ին Միացյալ նահանգների նախագահ է ընտրվելու, ոչ թե աշխարհի նախագահ»․ Իսպանիայի արտգործնախարար 25/10/2024 20:02 Արցախի թեմի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցի 25/10/2024 19:43 «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մարդկության թշնամիներն են»․ Նիկարագուայի փոխնախագահ 25/10/2024 19:25 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 25/10/2024 19:09 Ավտովթար Թբիլիսյան խճուղում․ մարդատարը բախվել է բենզատար բեռնատարին, վնասվել են նաև կայանված 5 այլ մեքենաներ 25/10/2024 18:52 Երկրաշարժ Վրաստանում, զգացվել է նաև Հայաստանում 25/10/2024 18:45 Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը այլ նպատակ ուներ, Քննչական կոմիտեն ի սկզբանե էլ գիտեր, որ չի կարող հիմնավորել աբսուրդի հասնող մեղադրանքը․ Փաստաբան 25/10/2024 18:27 Թաիլանդից ուխտավորներ են եկել Մայր Աթոռ․ Այցի նպատակը հնագույն քրիստոնյա երկիրն ավելի լավ ճանաչելն է 25/10/2024 18:09 Դոնեցկի ուղղությամբ 4 բնակավայր է անցել ռուսական վերահսկողության ներքո 25/10/2024 17:53 Ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի հրամանատարը Սյունիքում էին․ անցակետեր են այցելել 25/10/2024 17:37 Արցախցիների համախմբված և անվտանգ վերադարձը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո․ Արցախի ԱԺ նախագահ 25/10/2024 17:21 Արարատ Միրզոյանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը․ ԱԳ նախարարի տեղակալ 25/10/2024 17:04 Բոլոր գործողությունները, որոնք այս իշխանությունները կատարում են, հակասահմանադրական, հակաօրինական, հակաազգային են․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 25/10/2024 16:48 Չլուսացրած, շունչը բերանում՝ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է Ալիևի հրահանգով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 25/10/2024 16:38 2024 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է գողության 4319 դեպք 25/10/2024 16:12 Ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 25/10/2024 16:08 Նիկոլ Փաշինյանը կրկին օգնականի է ազատել աշխատանքից 25/10/2024 16:01 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը 25/10/2024 15:40 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը. Գևորգ Պապոյան 25/10/2024 15:29 ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը, իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով, վերջնականապես կայացել է. Էդուարդ Աբրահամյան 25/10/2024 15:10 Ախթալայի վանքից գողացել են 2 գանձանակները, Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը 25/10/2024 14:56 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 25/10/2024 14:48 Ողջ երկրով հայտարարեցին, թե Արցախի Մարտակերտի քաղաքապետը մեքենա է «գողացել», գեներացրեցին հակաարցախյան տրամադրություններ ու հիմա՝ կներե՞ս... Գեղամ Մանուկյան 25/10/2024 14:42 «Սրբազանենք էլի էլի ուշացան «հայրենիքի փրկման սրբազան գործում». ՔՊ-ական պատգամավոր 25/10/2024 14:34 Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան 25/10/2024 14:26 Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը 25/10/2024 14:17 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ինն ամսում աճել է 8.7 տոկոսով 25/10/2024 14:14 ԲՏԱ փոխնախարարը Գանայի դեսպանին ներկայացրել է հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները 25/10/2024 13:59 Մեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր 25/10/2024 13:48 ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը 25/10/2024 13:40 Գազի արդյունահանումն ավելացնելու Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. Human Rights Watch 25/10/2024 13:30 Չենք մոռանում, որ այսօր շատ կարևոր գործ ունենք անելու. ժամը 16։00-ին` ՀՀ նախագահի նստավայրի առջև. «Սրբազան պայքար» 25/10/2024 13:25 Օդի ջերմաստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 25/10/2024 13:17 Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին 25/10/2024 13:08 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայերում 25/10/2024 12:55 «6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում hnւղարկավnրել 25/10/2024 12:50 Առգրավվել և ոչնչացվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք 25/10/2024 12:36 Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ղազախստանին Հանրապետության օրվա կապակցությամբ 25/10/2024 12:29 Բաքուն Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել և մեղադրել ՀՀ «ռազմականացումը» խրախուսելու մեջ 25/10/2024 12:22 Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը