29/10/2013 12:48
Նախագահի աշխատակազմին 2014-ի բյուջեով կհատկացվի 236 միլիոն դրամ
ՀՀ Նախագահի աշխատակազմին 2014-ի պետբյուջեից նախատեսված է հատկացնել 6 տոկոս ավելի գումար, քան` նախորդ տարի:
Այսպես` Նախագահի աշխատակազմին բյուջեով կհատկացվի 236 միլիոն դրամ:
Խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, որ ավելացումը հիմանականում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ է պայմանավորված, ինչպես նաև` աշխատավարձերի նոր համակարգի ներդրմամբ:
Կապի ծառայությունների գծով, Վ. Սարգսյանի խոսքով, նախատեսված է շուրջ 10 միլիոն դրամի նվազեցում, ինչը պայմանավորված է ավելի էժան ինտերնետ կապով:
«Աշխատելու ենք այնպես, որ Նախագահի աշխատակազմը հանրության համար ավելի բաց դառնա»,- ասաց Վ. Սարգսյանը: