29/10/2013 09:25
Բանտից դուրս գալուց հետո Մարգար Օհանյանը մեկնել է Դուբայ՝ հանգստանալու
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցմամբ, ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է:
«Դեռևս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին: Նշվում է նաև, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին»,-գրել է թերթը: