30/10/2013 12:42
Հնդկաստանում 40 մարդ ողջ-ողջ այրվել է ավտոբուսում (Տեսանյութ)
Հնդկաստանում 40 մարդ ողջ-ողջ այրվել է ավտոբուսի և բենզատարի հետ բախման արդյունքում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Մարդատար ավտոբուսում գտնվել է 48 ուղևոր: Դեպքը պատահել է Անդխրա Պրադեշ նահանգում:
Ավտոբուսը պատկանել է մասնավոր զբոսաշրջային ընկերության, որը մարդկանց Բանգալոր քաղաքից տեղափոխել է Խայդարաբադ:
Հնդկաստանը գլխավորում է աշխարհում դժբախտ պատահարներից մահացած մարդկանց թվով ցանկը:
2011թ. Հնդկաստանում վթարների հետևանքով մահացել է մոտ 140 հազար մարդ, իսկ 2012 թ.` ավելի քան 150 հազար: