30/10/2013 20:37
Սոցցանցերի միջոցով կարելի է կանխատեսել` որքան կտևեն հարաբերությունները
Պարզվում է` սոցիալական ցանցերի միջոցով կարելի է կանխատեսել, թե որքան կտևեն զույգերի միջև հարաբերությունները: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Կորնելսկի համալսարանի հետազոտող Ջոն Քլեյնբերգը Facebook-ի ինժեներ Լարս Բակստրոմի հետ ուսումնասիրության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ որքան շատ ընդհանուր ընկերներ ունեն զույգերը, այնքան նրանց հարաբերությունները ամուր կլինեն:
Նրանք ուսումնասիրել են 1.3 մլն Facebook սոցցանցի պատահական օգտատերերի և պարզել, որ անգամ եթե նրանք չեն հրապարակում իրենց հարաբերությունների մասին, հատուկ մշակված ալգորիթմի շնորհիվ 60 % դեպքերում հնարավոր է հասկանալ, ով է օգտատիրոջ զուգընկերը:
Նրանց հետազոտության համաձայն, եթե զույգերը քիչ ընդհանուր ընկերներ ունեն, ապա բաժանվելու հավանականությունը մեծ է, իսկ եթե 50 և ավելի ընդհանուր ընկեր ունեն, այդ հավանականությունը փոքրանում է:
Ջ. Քյալնբերգը դա բացատրել է նրանով, որ զուգընկերը մարդու համար կամուրջ է հանդիսանում այլ սոցիալական խմբին հասնելու համար, և որքան շատ մարդը իր զուգընկերոջը ծանոթացնի իր շրջապատի հետ, այդքան կմեծանա նրանց միասին լինելու հավանականությունը: