30/10/2013 16:39
Մշակույթի նախարար. Ես հոգնել եմ էդ «Ծածկած շուկայի» թեմայից
«Ժողովուրդ ջան, ուրեմն, ես հոգնել եմ էդ «Ծածկած շուկայից»: Ես ասել եմ, որ մեր գործառույթներով մենք ամեն ինչ արել ենք, ոնց որ օրենքը պահանջում է, օրենքի խախտում Մշակույթի նախարարությունը ոչ մի տեղ չի արել: Հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Հիմա մենք 2014-ի բյուջե ենք քննարկում, իսկ դուք նորից անդրադառնում եք էդ հարցին: Որևէ նոր բան չկա»,- ասաց նախարարը և ավելացրեց, նոր ասելիք չունի:
Մշակույթի նախարարությունը որևէ նախագիծ, Հ. Պողոսյանի խոսքով, չի հաստատել, իսկ իրավապահ մարմիններին տրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: «Հնարավոր է՝ իրավական դաշտը չի բավարարում, որ մենք կարողանանք այդ հարցերը կանոնակարգել»,- ասաց նախարարը: