30/10/2013 09:14
Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը կդադարեցվի
2014 թվականի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` տեղեկությունը կենտրոններից հաստատում են, սակայն առայժմ պաշտոնապես հրաժարվում են այդ մասին խոսել:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով 2008-ից հիմնադրված կենտրոններում (կոչվում են նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ) ՀՀ քաղաքացիներին անվճար իրավական խորհրդակցություն և աջակցություն են տրամադրում: Կենտրոնի աշխատակիցների փոխանցմամբ, ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է 3 ամսից դադարեցնել ֆինանսավորումը: