30/10/2013 09:26
«Հայլուրի» հաղորդավարուհին գլխավոր դատախազի մամուլի խոսնակ կնշանակվի՞
«Հայկական Ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել, թե ՀՀ գլխավոր դատախազության կուլիսներւոմ քննարկվում է Հ1-ի «Առաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակելու հարցը:
Գևորգ Կոստանյանը շուրջ մեկ ամիս է, առանց մամուլի խոսնակի էր աշխատում: Մինչ այդ սույն պաշտոնը զբաղեցնում էր Սոնա Տռուզյանը, ով ավելի ուշ դարձավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, իսկ արդեն երեկ նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել: