30/10/2013 11:15
Ոստիկանը 50.000 դոլար կաշառք է վերցրել` դեպքի հանգամանքները թաքցնելու համար
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ կայքի փոխանցմամբ` Գ. Ս.-ի հաղորդման համաձայն` 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վերջինիս որդու` Հ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա. Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր` Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կատարվում է նախաքննություն: