30/10/2013 16:11
«Վերջին 6 ամիսներին հինգ անգամ ավելի շատ ձու է ներկրվել, քան անցած տարի»
«Հանրապետությունում ծանր է թռչնաբուծության վիճակը, քանի որ վերջին 6 ամիսներին հինգ անգամ ավելի շատ ձու է ներկրվել, քան անցած տարի, մոտ 1,5 միլիոն, իսկ երկու անգամ ավելի շատ կենդանի թռչուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանցեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանը դեռևս երկու-երեք տարի առաջ ձու և հավի միս էր արտահանում, սակայն այսօր ներկրում է:
Հ. Բերբերյանը հարց է տալիս, թե այդ դեպքում ո՞ւմ է ձեռնտու ձվի գների աճը, ու անմիջապես պատասխանում. «Տեղական արտադրողին: Փորձում են գերշահույթ ստանալ»:
Պատճառաբանությանը, թե ձվի գինը բարձրանում է, քանի որ կերն է թանկացել, Բերբերյանը պատասխանեց, որ 2012թ-ի համեմատ, այս տարի կրկնակի եգիտացորեն է ներկրվել: