30/10/2013 17:53
Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Մինասյանին
Հոկտեմբերի 30-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգային հարցերից մեկն էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հաշվետվությունը, ում պայմանագրային պարտականությունների ժամկետը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վարդան Մինասյանը ՀՖՖ գործադիր կոմիտեին ներկայացրեց գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հաստատվեցին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից: Այնուհետեւ ՀՖՖ նախագահը անձամբ իր և ՀՖՖ գործադիր կոմիտեի անունից շնորհակալություն հայտնեց Վարդան Մինասյանին կատարված աշխատանքի համար:
Իր հերթին Վարդան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին` իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար:
Նախորդող հրապարակումներ՝ Ռուբեն Հայրապետյան. «Ընտրական փուլը համարում եմ ձախողված»
Ռ. Հայրապետյան. «Դժվար է, բայց կպայքարենք»