30/10/2013 20:49
Հռոմի պատկերասրահներից մեկում նկարները սկսել են խոսել
Հռոմի պատկերասրահներից մեկում նկարները սկսել են խոսել: Թանկարժեք իրերի ցուցադրության ժամանակ հենց սեփականատերեն են պատմում նախկինում իրենց պատկանած գանձերի մասին:
Համակարգչային մասնագետները «կենդանացրել» են Հռոմի պապ Պի IX-ին և Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզային:
Նկարները իրենց մոտ են հրավիրում այցելուներին և պատմում, թե, օրինակ, ինչու են նախկինում զոհաբերել գանձերը:
Ինտերակտիվ Մարիա Թերեզան պատմում է Նեապոլին նվիրաբերած զարդերի մասին:
Այս հավաքածուն ամենամեծն է աշխարհում, այն բաղկացած է 21 հազար ոսկերչական իրերից և մասունքներից: