30/10/2013 12:56
2 տարի տևած ծրագրի արդյունքում բազմաթիվ նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Հայաստանում երկու տարի տևած ծրագրի արդյունքնում բազմաթիվ նոր հուշարձաններ են հայտնաբերվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ միայն Տավուշի մարզի Ջիլիզա գյուղում 9 նորահայտ հուշարձան կա. «Դրանցից միայն մեկի մասին կարող եք գտնել տեղեկություններ, մնացած 9-ի մասին դեռ ոչինչ չկա»,- ասաց նա։
Հուշարձանագետն ասաց, որ հուշարձաններից շատերը դժվարամատչելի են: Մեքենայի ճանապարհ չկա, պետք է ոտքով հասնել: Ըստ նրա` մենք շարունակում ենք անհաղորդ մնալ մեր մշակութային կարևորագույն ժառանգությանը»:
Սամվել Կարապետյանը նկատեց, որ հուշարձանների մեծ մասը թավ անտառների մեջ է ու կանգուն վիճակով շատ քիչ հուշարձան կա, դրանք բավականին քայքայված են:
Նշենք, որ հուշարձանների հայտնաբերման ծրագիրն իրականացվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հետ: