31/10/2013 14:22
Հաջորդ տարի մեկնարկելու է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատումը
Այսօր Գեղարքունիքի մարզում ընթացող կառավարության արտագնա նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց մարզի ասֆալտապատման աշխատանքները: Նա նշեց, որ հաջորդ տարի մեկնարկելու է Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատումը և այստեղ խնդիր է առաջանում հիմնանորոգել Շորժա-Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը:
Հենց այս ճանապարհի միջոցով կկրճատվի ՀՀ մարզերի հեռավորությունը Արցախի հետ: Մարզպետը հատկապես մատնանշեց Մադինա-Վեդի 60 կմ-անոց ճանապարհը, որը ներկայումս չի գործում, սակայն որի շահագործմամբ Գեղարքունիքի և Արարատի մարզերի միջև տրանսպորտային հաղորդակցությունը կկրճատվի 3 անգամ:
Նա նաև կարևորեց Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը, որից օգտվում են հեռավոր և բարձր լեռնային 4 համայքների բնակիչները, ինչպես նաև Մաքենիսի վանական համալիր այցելող զբոսաշրջիկները:
Նախորդող հրապարակում՝ Մարզպետ. Գեղարքունիքում հացահատիկի աննախադեպ բերք է եղել