31/10/2013 09:30
Կովալը գնում է թոշակի
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին: «Հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ` սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի: Շահգալդյան ազգանունը ներկայիս մարզպետը, մոռացության տալ չի պատրաստվում: Իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին:
Թերթի փոխանցմամբ, սակայն, Կոտայքի մարզպետի ամենահավանական թեկնածուն ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: