31/10/2013 09:37
Յ. Վարդանյանը, բարձրաստիճան հայրերի նման, փորձում է լուծել որդու խնդիրը
«Հրապարակում» կարդում ենք. «Թեև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտարարում է, թե չի միջամտում որդու քրեական գործին և սպասում է արդար դատաստանի, սակայն իրականում այդպես չէ: Նա էլ, ինչպես մյուս բարձրաստիճան «հոգատար» հայրիկները, այս օրերին հանդիպումների մեջ է իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և փորձում է միջնորդություններով հարցը լուծել:
Սակայն իրավիճակը բարդ է, քանի որ նրան նախկինում քանիցս նույն ոլորտից զգուշացրել էին որդու շահութաբեր «բիզնեսի» ռիսկերի մասին, բայց նա չի խոչընդոտել որդու ազատ ապրելու «սահմանադրական իրավունքը»: