31/10/2013 09:51
Եվրոպական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի օդային տարածքով
Կառավարության կողմից վերջերս Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու հայտարարությունը, «Հրապարակի» տեղեկություններով, մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ընկերությունների մոտ, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով:
Որոշ տեղեկություններով` անգամ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ` հայկական օդային շուկա արագ մտնելու համար: Հետարքրքություն կա նաև Գյումրիի օդանավակայանի վերաբերյալ, քանի որ երկրորդային օդանավակայաններ էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր: Թերթի աղբյուրները չեն բացահայտել, թե հատկապես եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն եվրոպական հայտնի ընկերություններից են «Rian air»-ը, «Vigin ev ayln»-ը»: