31/10/2013 15:31
Կինը 2,5 միլիոնի վնաս է պատճառել ամուսնու հարազատներին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ս.-ին:
Նա խոստովանել է, որ 2012 թ. օգոստոսին, հյուրընկալվելով Խորունք գյուղում բնակվող իր ամուսնու հորաքրոջ որդու տանը, առաջին հարկի նախասրահում դրված փայտե թախտի ներքնակի տակից գողացել է 200 գ ոսկյա շղթա` կախազարդով` պատճառելով մոտ 2.500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում են Ոստիկանությունից: