31/10/2013 09:17
Ուրբաթ օրը կքննարկվի Իշխան Զաքարյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ուրբաթ օրը ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել: Գլխավորը լինելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ապագայի հարցը, ինչպես նաև քննարկվելու են ներքաղաքական որոշ խնդիրներ:
«Ժողովուրդը» փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է ՀՀԿ-ն ոչ թե գործադիր մարմնի, այլ խորհրդի՝ առավել ընդգրկուն նիստ հրավիրել: «Օրակարգը կձևավորվի տեղում, իսկ խորհրդի նիստը, իհարկե, կանոնադրական պահանջ է, ըստ երևույթին կքննարկվեն և բյուջետային հարցեր, և կլինեն տարբեր քաղաքական հարցեր»,- նշել է Սահակյանը: