01/11/2013 14:21
80 մլրդ դրամ` առողջապահությանը. Բժիշկների միջին աշխատավարձը` 178 հազար դրամ
2014-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը հատկացնել ավելի քան 80 մլրդ դրամ: Հաջորդ տարի լրացուցիչ 3 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել անապահովների բուժսպասարկման համար, 2014-ի հուլիսի 1-ից բժիշկների միջին աշխատավարձը կկազմի 178 հազար դրամ, իսկ վարչական աշխատողներինը՝ 132 հազար դրամ:
Հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսվում է նաև անվճար բուժօգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ովքեր 35 բալ անապահովության միավոր ունեն:
«Այս առումով լուրջ խնդիրներ ունեինք, եթե անապահով ընտանիքն ուներ 36 և ավելի բալ, բուժսպասարկումն իրականացվում էր անվճար, բայց եթե ուներ 35 բալ, մինչև 300 հազար դրամանոց ծառայությունները վճարովի էին»,- բյուջեի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: