01/11/2013 12:15
Ռուսաստանը Լեպսի հարցով բացատրություն է պահանջոմ ԱՄՆ-ից
Ռուսաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ ԱՄՆ իշխանությունները Մոսկվային կտեղեկացնեն այն պատճառների մասին, ըստ որոնց, ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը ներառվել է մաֆիոզիների ցուցակում:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների գերակայության հարցերով Ռուսաստանի ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը հայտարարել է, որ ռուսական կողմն ամերիկյան իշխանություններից ակնկալում է հստակ մեկնաբանություն:
«Հարցը, թե մեղավոր են ՌԴ քաղաքացիներն ինչ-որ բանում, պետք է որոշվի մեր երկրում՝ ռուսական դատաիրավական համակարգի շրջանակներում»,- ասել է Կ. Դոլգովը:
Նախորդող հրապարակում՝ Գրիգորի Լեպսի անվան հետ կապված հանցավոր խմբում նաև հայի անուն է շրջանառվում