01/11/2013 09:22
Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատը դեռ չկա, պայքարը` կա
Արդեն նախնական որոշում կա Մաքսային և Եվրասիական միության շրջանակներում ստեղծել Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնանուն կառույցները, այդ թվում և Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առևտրաարդյունաբերական պալատը: Պալատի «նստավայրը», ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում: Ու հիմա արդեն իսկ մեծ պայքար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու:
«Որոշ գնահատականներով` անձն արդեն իսկ որոշված է. նա բավական հայտնի դեմք է, դպրոց անցած, սակայն անունը չեն հրապարակում, որպեսզի ժամանակից շուտ «չքանդեն» վերջինիս տունը ինտրիգների սովով իշխանության զորավորների և զորավորների «թեթև» ձեռքով»,-գրել է «Հրապարակը»: