01/11/2013 10:09
Պարզվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ աշխատող դատավորի անձը
Նախկին դատավորներից մեկը մեկնել էր ԱՄՆ և իր ծառայություններն էր առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին` խոստանալով ներկայացնել փաստեր` ժամանակին իր քննած մի գործի և դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին:
«Խոսքն Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի մասին է, ով 2010-ին աշխատանքից ազատվել է, հետագայում հայտարարել, որ դա տեղի է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կամքով, քանի որ 2010-ին քննած մի գործի շրջանակներում չի ենթարկվել վերադասին: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն, բայց հարցազրույցում ասել է, որ ազատման իրական պատճառը ռուսական ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության և «Ռոսնեֆո» պետական ընկերության գործով վճիռ է եղել:…Նշենք, որ աշխատանքից ազատվելուց հետո Սուրիկ Ղազարյանը բավական աղմկահարույց հայտարարություններ արեց դատավորների կախյալ, կաշկանդված լինելու, յուրաքանչյուր գործով վերևից իջած հրահանգ կատարելու վերաբերյալ»,-գրել է «Հրապարակը»: