01/11/2013 20:00
Ուեսթ. Քիմ Քարդաշյանն ավելի մեծ ազդեցությւոն ունի, քան ԱՄՆ առաջին տիկինը
Ամերիկյան շոուներից մեկի ժամանակ Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իր ապագա կինը՝ Քիմ Քարդաշյանը, ավելի ազդեցիկ է, քան ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:
Քանյեն հուզիչ պատմություն է պտմել այն մասին, թե ինչպես է 2006 թվականին տեսել Փերիս Հիլթոնի ու Քիմի լուսանկարն ու միանգամից սիրահարվել Քարդաշյանին:
Քանյեն հետևում է, թե ինչպես է հագնվում իր հարսնացուն: Ռեփերը հպարտ է, որ կարող է ազդեցություն ունենալ սիրելիի ոճի հարցում:
«Այսօր Քիմը ամենաինտրիգային կինն է ողջ աշխարհում: Ոչ ոք չի նայում թե ինչ է հագել Բարաք Օբաման, իսկ նրա կին Միշելը չի կարող լուսանկարվել լողազգեստով ու այն տեղադրել Instagram-ում, ինչպես վերջերս արեց Քիմը»,- հայտարարել է Ուեսթը:
Ոմանք կարծում են, որ Քանյեն վիրավորված է Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրից, ով մինչ օրս չի հրապարակել Քիմի լուսանկարը ամսագրի շապիկին: Փոխարենը Միշել Օբամայի բազմաթիվ լուսանկարներ կան ամսագրում: