01/11/2013 17:24
450 կենսաթոշակառուի կենսաթոշակ չի բարձրանա
Եթե 2014-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվի այնպես, ինչպես ներկայացվել է` առանց էական փոփոխությունների, ապա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան:
«Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ շուրջ 32 հազար անձի համար կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը»,- խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այսպես` 2014-ից չի աճի շուրջ 450 կենսաթոշակառուի կենսաթոշակ: Մինչև 5 տոկոս աճ կլինի շուրջ 60 կենսաթոշակառուի կենսաթոշակ համար, 5-10 տոկոսով կաճի 19.500 կենսաթոշակառուի կենսաթոշակ, 10-15 տոկոսով կաճի շուրջ 165 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ, 15-20 տոկոսով կաճի 101 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ: 20-40 տոկոսով կաճի մինչև 164 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ:
Կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում 93 հազար և ավելի թոշակ ստացող թոշակառուների համար: