01/11/2013 09:15
Վարչապետը նոր հիշեց գործազրկության նպաստների անարդյունավետ համակարգի մասին
Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2014թ. բյուջեի նախագիծը, հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել, ու այդ նպաստները հիմնականում ստացել են ապահովված մարդիկ: Երեկ «Ժողովուրդը» ՀՀ վարչապետից փորձել է պարզել, թե ինչո՞ւ չի կանխվել տարիների հանցագործությունը.
«Ա՛յ սիրելիս, ասում եմ, որ նախորդ համակարգը ենթադրում էր, որ կարող էր ապահովված մարդը գալ ու պետությունից փող ստանալ, հիմա մենք ասում ենք, որ փոխում ենք ծրագիրը և այն համարում ենք ոչ արդյունավետ»: Այսինքն՝ այս տարիների ընթացքում (գրեթե 2006 թվականից սկսած) վարչապետը չի հետաքրքրվել, թե ծրագիրն ինչ արդյունավետությամբ է գործում, և միայն նոր է հասկացել, որ համակարգն անպիտան է: Բայց ուշագրավն այն է, որ 2006-ից հետո՝ 2011-ի մարտի 3-ին, Տ. Սարգսյանի կառավարությունը նույն համակարգի մասին այդ կարծիքին չէր, քանի որ «Գործազրկության նպաստի չափը սահմանելու մասին» թիվ 196-Ն որոշմամբ գործազուրկների նպաստը հասցրել էր 18.000 դրամի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: