02/11/2013 10:37
Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է յոթ մարդ, նրանցից վեցը հոսպիտալացվել են:
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, ըստ որի, տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ զոհվել է:
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի օդանավակայանի երրորդ տերմինալում: Հրաձգության պատճառով օդանավակայանից տարհանել են ուղևորներին և աշխատակիցներին:
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են ենթադրյալ հանցագործին: Նրա անձի մասին տվյալներ առայժմ չկան: Ներկա պահին իրականացվում են նրա հանցակցի որոնողական աշխատանքները: Հրաձգության ժամանակ տուժել է նաև ձերբակալված հանցագործը: