02/11/2013 12:38
Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էր ՌՊՀ-ի գործադրման պատճառով
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր զանգվածային հասանքազրկման պատճառով խափանվել էր Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:
Ժամը 12.07-ին մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նախորդող հրապարակումներ՝ Մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է
Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում
Զանգվածային հասանքազրկում՝ Հայաստանում. Պատճառը դեռ անհայտ է