02/11/2013 11:10
Լոս Անջելեսի օդանավակայանում հետաձգվել է 746 չվերթ
Լոս Անջելեսի օդանավակայանում նոյեմբերի 1-ին հնչած կրակոցների հետևանքով հետաձգվել են 746 չվերթ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Լոս Անջելեսի օդանավակայանը հանդիսանում է ԱՄՆ-ում ուղևորափոխադրումների մասով 3-րդը:
Կրակոցները հեղինակը 23-ամյա Փոլ Էնթոնի Չիանչիանն է, ով սպասել է տրանսպորտային անվտանգության գծով աշխատակցին:
Ինքը ևս ստացել է վնասվածքներ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ` նա ունեցել է նաև նամակ, որում նշել է, որ ուզում է սպանել TSA-ի աշխատակցին և խոզերին, որը խոսակցական լեզվում նշանակում է ոստիկաններին:
Նա նաև իր ընտանիքի անդամներից մեկին է նամակ գրել, որում ասել է, որ ուզում է ինքնասպան լինել: Հայրը, իմանալով այս մասին, ոստիկաններին ուղարկել է իր տուն, սակայն հարևանները ասել են, որ նրան վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 31-ին և որևէ տարօրինակ բան չեն նկատել:
Նախորդող հրապարակում՝ Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել