02/11/2013 13:08
ԱԻՆ աշխատակից. Հոսանքազրկման պատճառով ոչ մի արտակարգ դեպք չունենք
Հանրապետությունում զանգվածային հոսանքազրկման հետևանքով մինչ այս պահը արտակարգ դեպքեր չեն գրանցվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից.
«Եթե քաղաքում նկատում եք միանգամից մի քանի ԱԻՆ մեքենա, դա բոլորովին կապված չէ հոսանքազրկման հետ: Հավանաբար մեր փրկարարներն ուղղակի իրենց առօրյա գործն են անում: Ասում եմ` այս պահի դրությամբ հոսանքազրկման հետ կապված արտակարգ դեպքեր մենք չունենք»,- ասաց լրատվական ծառայության աշխատակիցներից մեկը՝ մեկնաբանելով մեր տեղեկությունները այն մասին, որ քաղաքում միանգամից ԱԻՆ մի քանի մարտական հաշվարկներ է նկատվել:
Հիշեցնենք, որ այսօր ատավոտյան զանգվածային հոսանքազրկում էր տեղի ունեցել հանրապետության տարբեր շրջաններում: Հոսանքազրկման հետևանքով դադարեցվել էր նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը, իսկ ուղևորները տարհանվել էին:
Նախորդող հրապարակումներ` Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում
Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էր ՌՊՀ-ի գործադրման պատճառով