04/11/2013 12:51
Թայլանդում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող լաստանավ է խորտակվել (Տեսանյութ)
Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող լաստավանը խորտակվել է Թայլանդի Պատտայա հանգստավայրի մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ:
Topnews.ru-ի փոխանցմամբ` զոհերի մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Թայլանդում ՌԴ-ի դեսպանատունը հավելելով, որ լաստանավի վրա գտնվել են ՌԴ-ի շատ քաղաքացիներ:
Լաստանավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է ավելի քան 200 ուղևոր, որոնց թվում նաև տեղի բնակիչներ:
Թայլանդցի փրկարարներին հաջողվել է ուղևորների մեծ մասին փրկել և տեղափոխել հիվանդանոց:
Նշվում է, որ դեռևս հայտնի չէ լաստանավի խորտակման պատճառը: