04/11/2013 12:07
Նախարար. Գազի գնի սուբսիդավորումը կլինի ռուսական կողմից
Գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ բավականին երկար են տևել: Հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Շարունակելով խոսքը` նախարարը նշեց, որ ընթանում էին երկարատև բանակցություններ և հենց այդ ժամանակ էլ որոշում կայացվեց անդամակցել Մքսային միությանը. «Ներկայում հենց այդ գործընթացի ներքո էլ ընթանում է բանակցությունը, սակայն մինչև տարվա վերջ, կարծում եմ, կստորագրվի փաստաթուղթ»:
Արամ Մանուկյանի հստակեցնող հարցին, թե արդյոք գազի գնի սուբսիդավորումը կլինի ռուսական կողմից, նախարարը վստահաբար ասաց, որ ըստ պայմանավորվածության, ռուսական կողմը պետք է սուբսիդավորի:
Իսկ ահա լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ՄՄ-ին անդամակցելն ի՞նչ է տալիս իրենց ոլորտին, նախարար Մովսիսյանը նկատեց, թե Ռուսաստանն ունի մի օրենք, ըստ որի, արտահանող էներգակիրների վրա կիրառվում է էներգիայի ակցիզային հարկ. «Անադամակցելով ՄՄ-ին` այդ հարկը դուրս է գալիս, իսկ այն կազմում է երեսուն տոկոս, որը մեծ ազդեցություն և նշանակություն կունանա մեզ վրա»:
Դիտարկմանը, թե այդ հարկը նախկինում ինչի՞ վրա էր բացասաբար ազդում, Ա. Մովսիսյանը պատասխանեց` գազի գնի: