04/11/2013 11:32
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը որոնվում է
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: