05/11/2013 09:57
Պուտինից առաջ Հայաստան կժամանեն մոտ 5 հարյուր գործարարներ
Դեկտեմբերին Հայաստան ժամանող Պուտինից առաջ մոտ 5 հարյուր գործարարներ` Արա Աբրահամյանի գլխավորությամբ, Հայաստան են ժամանելու: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բիզնես-ֆորում, որի ընթացքում ձևավորվելու է նաև Երևանում հիմնադրվեիք Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատը:
Որոշ տեղեկություններով` արդեն Հայաստանում է Պուտինի անվտանգության աշխատակիցների առաջին խումբը, մյուսները կգան ավելի ուշ` «լյուկերը փակելու»: Հիշեցնենք, որ Պուտինի Հայաստան այցից առաջ ժամանակին Երևանի բոլոր դիտահորերը զմռսել էին: