05/11/2013 12:04
Նյու Ջերսիի առևտրի կենտրոնում 20-ամյա երիտասարդը կրակել է այցելուների վրա
Ոստիկանությունը պարզել է Նյու Ջերսի նահանգում առևտրի կենտրոնում կրակ արջակած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կրակողը 20-ամյա երիտասարդ է, ով ապրում է նույն նահանգի փոքրիկ Տինեկ քաղաքում և աշխատում է ռեստորանում:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում տղամարդը, ոստիկանությունը կարծում է, որ նա գտնվում է առևտրի կենտրոնի մոտակայքում:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի առավոտյան ժամը 05.00-ին: Ականատեսների խոսքով` այդ ժամանակ առևտրի կենտրոնում տեսել են զրահապատ բաճկոնով և վահանով տղամարդու, ով այնուհետև անկանոն կրակ է բացել այդ պահին կենտրոնում գտնվող մարդկանց վրա: