05/11/2013 13:08
Ստրասբուրգում համտեսել են հայկական գինի և կոնյակ. Արդեն կան առաջարկներ
Հոկտեմբերի 29-30-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել «Հայկական խաղողի հմայքը» միջոցառումը, որը կազմակերպել էին Զարգացման հայկական գործակալությունը և արդյունաբերական զարգացման հիմնադրամը: Հյուրերը համտեսել են հայկական գինիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական գինու համտեսից մանրամասներ ներկայացրեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Բանախոսը նաև փոխանցեց, որ փորձել են ապահովել տարբեր գինիների առակայություն` սպիտակ, վարագույն, չոր կարմիր, կիսաքաղցր կարմիր, իսկ կոնյակը ներկայացված է եղել առանձին բրենդերով. ֆրանսիացիները քաջատեղյակ են եղել հայկական կոնյակի որակից, նրանց բնորոշմամբ հաճախ հայկական կոնյակը գերազանցում է որոշ ֆրանսիական կոնյակների համը:
Ռ. Հարությունյանը նշեց, որ հայկական գինու և կոնյակի համտեսին մասնակցել են 11 հայկական արտադրողներ. Արդյունքում գինին և կոնյակը շուտով կհայտնվի եվրոպական երեք հյուրանոցների ճաշացանկում: Նման առաջարկներ արդեն հնչել են:
«Այս տարի նախատեսված է նաև ևս երկու համտես, մեկը` Մոսկվայում, մյուսը` Շանհայում»,- տեղեկացրեց ԶՀԳ տնօրենը: